«Չելսիի» ներկայիս թիմը ճանաչվել է պատմության մեջ ամենաթանկարժեքը։ ՈւԵՖԱ-ի զեկույցի համաձայն՝ «Չելսին» ներկայիս կազմը ձևավորելու համար մինչև 2024 ֆինանսական տարվա վերջ ծախսել է 1,66 միլիարդ եվրո՝ պատմության ամենաբարձր ցուցանիշը։
Լոնդոնցիները գերազանցեցին Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որը սահմանվել էր 2020 թվականին (1,33 միլիարդ), հայտնում է Sky Sports-ը։
Եվս երեք ակումբներ ավելի քան մեկ միլիարդ եվրո են ծախսել իրենց թիմի ներկայիս կազմի վրա՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:
2024 թվականի դրությամբ թոփ 20 ամենաթանկարժեք թիմերից ինը անգլիական ակումբներն են:
Աղյուսակում գումարը նշված է բրիտանական ֆունտ ստերլինգով։