«Ֆեյենորդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Հանցկոն կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» համաձայնության է եկել նիդեռլանդական թիմի հետ 27-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ 22 միլիոն եվրոյի դիմաց։
Նշվում է, որ Թուրինում սլովակ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 2,5 մլն եվրո՝ չհաշված բոնուսային վճարումները։