Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Վանը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը (3:0)։
Չարենցավանյան ակումբի կազմում դուբլ գրանցեց թիմի ավագ Կարեն Նալբանդյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի լավագույն ռմբարկու Մոմո Տուրեն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին։