Լոնդոնի «Չելսին» մտադիր է պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի հետ: Այս մասին տեղեկացնում է Sunday Express-ը:
Իտալական ակումբի պայմանագիրը բելգիացու հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստն ինքն էլ ցանկություն չունի երկարաձգել պայմանագիրը:
32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: