Metaratings.ru-ի տեղեկություններով, «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Նաիր Թիկնիզյանը և Էդգար Սևիկյանը, ինչպես նաև «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումների համար։
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան հանդիպումը Թբիլիսիում։
Նշենք, որ հանդիպումները բաց կթողնի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը վնասվածք է ստացել «Կռիլյա Սովետովի» հետ խաղում։