Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Գանձասար»-«Նոա» հանդիպման մուտքը տոմսերով է։
Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Տոմսերը կարող եք ձեռք բերել վաղը` «Ջունիոր Սպորտ» ստադիոնում։ Առանց տոմսերի երկրպագուների մուտքը կարգելվի»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպումը կկայանա մարտի 6-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին: