Լա Լիգայի 26-րդ տուրի վերջին՝ «Վիլյառեալ» — «Էսպանյոլ» հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի՝ մարտի 3-ին, եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է։
«Հանդիպումը հետաձգվել է հորդառատ անձրևի պատճառով, որը պատել է Կաստելոն նահանգը։ Այս ֆոնին Լա Լիգան որոշել է հետաձգել հանդիպումը, քանի որ կա ջրհեղեղի վտանգ»,- հայտնում է «Վիլյառեալի» մամուլի ծառայությունը։
Հանդիպման անցկացման նոր ժամկետ կորոշվի ավելի ուշ։ Ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու մարզադաշտ եկած երկրպագուներին։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Վիլյառեալը» 44 միավորով հինգերորդ տեղում է: «Էսպանյոլը» 27 միավորով 15-րդ տեղում է:
Լա լիգայի մրցաշարայի աղյուսակը՝ ստորև․