«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն տեսանելի ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Կունդեն ընթացիկ մրցաշրջանում կանոնավոր կերպով խաղաժամանակ է ստանում, թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լիովին չի վստահում խաղացողին։
Ըստ աղբյուրի՝ Կունդեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական երկու գրանդն էլ պատրաստ են մոտ 50 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա խաղացողի համար։
Կունդեի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։