Այսօր՝ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» Հյուսթոնի (ԱՄՆ) «Շել Էներջի» մարզադաշտում հյուրընկալվել է «Հյուսթոն Դինամոյին» և 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:
Հաղթողների կազմում խփած գնդակներով դուբլի հեղինակ է դարձել վենեսուելացի կիսապաշտպան Տելասկո Սեգովիան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Տադեո Ալենդեն և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Վերջինս նաև երեք գոլային փոխանցում է կատարել։ Թիմի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել այս հանդիպման հայտացուցակում։
«Հյուսթոն Դինամոյի» միակ գոլը խփել է ուրուգվայցի կիսապաշտպան Նիկոլաս Լոդեյրոն։
«Ինտեր Մայամիի» հաջորդ հանդիպումը կանցկացնի տանը՝ մարտի 9-ին հյուրընկալելով «Շարլոտին»: