Մադրիդի «Ռեալը» կարող է ուժեղացնել կազմն անգլիական «Բորնմուտի» երկու ֆուտբոլիստներով։
Ակումբի հետաքրքրությունների ցանկում են ձախ պաշտպան Միլոշ Կերկեսը և պաշտպանության կենտրոնում հանդես եկող Դին Հեյսենը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Արքայական ակումբը դիտարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բորնմուտի» երկու ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: