Գերմանական Բունդեսլիգայում կայացան 23-րդ տուրի հանդիպումները, որտեղ Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։
Այս հանդիպմանը գոլ խփեց գերմանական գրանդի ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն։
Իտոն դարձավ Ծագող արևի երկրից առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում ակումբի ողջ պատմության ընթացքում:
Սա նրա առաջին գոլն է այս մրցաշրջանում։ Գերմանիայի առաջնության հաջորդ տուրում «Բավարիան» կհանդիպի «Շտուտգարտի» հետ։