Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ցավազրկողներով է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին (3:1): Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վալվերդեն պատրաստ չէր հանդիպմանը. նա ձախ ազդրի շրջանում անհարմարություն է զգացել խաղի նախորդ օրը կայացած մարզմանը։
Ֆուտբոլիստը ցավազրկող ներարկումներ է ստացել, որպեսզի կարողանա խաղադաշտ դուրս գալ։
Նշենք, ոչ Վալվերդեն գոլային փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում կիսապաշտպանը 40 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ուրուգվայցին ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լա լիգայի 25-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ հանդիպումը։ Խաղը կկայնա վաղը՝ փետրվարի 23-ին, Երևանի ժամանակով 19։15-ին։