«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մարզադաշտից է հետևել Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպմանը, որում «կարմիր սատանաները» մրցում են «Էվերթոնի» հետ։ Հանդիպումը կայացել է Լիվերպուլում և ավարտվել ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Դրվագներից մեկում ցուցադրվել է, թե ինչպես է շոտլանդացի մասնագետն արձագանքել խաղի հաշվին. ՄՅՈՒ-ն առաջին կեսի արդյունքներով 2 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը:
19-րդ րոպեին լիվերպուլյան թիմի հարձակվող Բետուն բացել է խաղի հաշիվը։ 33-րդ րոպեին կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրը ամրապնդել է «Էվերթոնի» առավելությունը։
Երկրորդ կեսում ,սակայն, ՄՅՈՒ-ի խաղացողները երկու գոլ են խփել ու փրկվել պարտությունից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 26 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 30 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը: «Էվերթոնը» 31 միավորով 12-րդ տեղում է: