«Ռեյմսի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Սամբա Դիավարան, որը նախկինում ևս ստանձնել էր այդ պաշտոնը Ուիլ Ստիլի հեռանալուց հետո:
Դիավարան կշարունակի ղեկավարել թիմը մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբը ստիպված կլինի տուգանք վճարել յուրաքանչյուր խաղից հետո, քանի որ Դիավարան չունի Լիգա 1-ի մարզչական լիցենզիա:
«Մենք որոշել ենք երկարատև համագործակցություն սկսել Սամբայի հետ, քանի որ նա ամբողջ ակումբում ունի ընդհանուր համակրանք ու աջակցություն: Կարծում եմ, այս դրական էներգիան կօգնի մեզ հաղթանակների հասնել», – ասաց ակումբի սպորտային տնօրեն Մատյե Լակուրը: