Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիան (RFEF) սկսել է արշավ ի աջակցություն մրցավարների՝ «Հարգեք մրցավարին, հարգեք ֆուտբոլը» կարգախոսով:
Այս հանգստյան օրերին Լա Լիգայի և Սեգունդայի բոլոր հանդիպումներում կտեսնեք այս կարգախոսը:
Արշավը նպատակ ունի պայքարել բռնության և ագրեսիայի դեմ, ապահովելով խաղի արդարության և կանոնների պահպանումը:
Իսպանիայի կանանց հավաքականի՝ Բելգիայի դեմ Վալենսիայում կայանալիք խաղի ընթացքում կարգախոսը կցուցադրվի LED էկրանին: