ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին կարող է Ֆրանսիայի առաջնությունը փոխել Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ:
Այս մասին հայտնում է Anfield Watch-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Անգլիական թոփ-ակումբի ղեկավարությունը պատրաստ է Զաիր-Էմերիի ձեռքբերման համար հատկացնել ավելի քան 65 մլն եվրո։
18-ամյա կիսապաշտպանը ՊՍԺ-ի ակադեմիայի սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։