Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է իր հեռացումն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում։
«Ես երբեք չեմ վիրավորել մրցավարին, ուրախ եմ, որ կան տեսանյութեր։ Կարող եք տեսնել և ցույց տալ իրականությունը, չնայած մրցավարի զեկույցին։
Ակնհայտ է, որ հաղորդակցության սխալ է տեղի ունեցել։ Արտահայտությունս նման է իսպաներեն «joder»-ին։
Դա վիրավորանք չէ, դա պարզապես ինձ համար ուղղված արտահայտություն էր»,- անգլիացու խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։