Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Վելինգհեմի ապագայի մասին։
«Ջուդն ունի անհատականություն, բնավորություն, հաղթողի մտածելակերպ։ Նա կարող է առաջնորդ դառնալ ներկայի ու ապագայի համար, դա միանշանակ է։ Նա ապագայում կարող է դառնալ թիմի ավագը։ Բելինգհեմը այնքան երիտասարդ է, բայց երկար տարիներ կլինի «Ռեալի» առանցքային խաղացողը, ես դրանում 100 տոկոսով վստահ եմ»,- ասել է Անչելոտին։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։