Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է GetFootballNewsFrance-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը 23-ամյա խաղացողին դիտարկում է որպես ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախ։ Ֆուտբոլիստն ինքը պատրաստ է միանալ «արքայական» ակումբին։ Ուիլյամը «Ռեալ» տեղափոխությունը դիտարկում է որպես իր ֆուտբոլային երազանքի իրականացում։
Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Սալիբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Նա «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։
























































