Միլանի «Ինտերը» չի հաստատել Ժոաո Ֆելիքսի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը, որը կիսվել է հենց ինքը՝ ֆուտբոլիստը։
Պորտուգալացին այս ձմռանը վարձավճարով միացավ «Միլանին»:
Հարձակվողը վերջերս հայտարարել էր, որ «Ինտերը» նույնպես հետաքրքրված է եղել իրենով, սակայն նա նախապատվությունը տվել է «ռոսոներիներին»:
«Ինտերից» եղե՞լ է հետաքրքրություն: Այո, գործակալս ինձ ասաց, որ նրանք հետաքրքրված են: Բայց այդ ժամանակ ես արդեն որոշել էի տեղափոխվել Միլան»,- Ֆելիքսի խոսքերը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Ֆելի՞ք.․․ Բանակցություններ չեն եղել։ Մենք առանց այդ էլ լավագույն հարձակումն ունենք Ա Սերիայում, գոլեր խփելու հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Ջուզեպպե Մարոտան DAZN-ին: