Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դեռ չի ջնջել իր պրոֆիլը հայտնի մարդկանց համար նախատեսված Raya ծանոթությունների հավելվածում, թեև արդեն մի քանի շաբաթ հանդիպում է ամերիկացի մոդել և ինֆլուենսեր Էշլին Քաստրոյի հետ։
The Sun-ի տեղեկացմամբ՝ Բելինգհեմի Raya-ի պրոֆիլը շարունակում է գոյություն ունենալ, իսկ օգտատերերը նկատել են, որ այն ակտիվ է։ «Հուսանք՝ նա պարզապես մոռացել է արգելափակել պրոֆիլը, կամ նա ու Էշլինը հատուկ պայմանավորվածություն ունեն», – ասել է աղբյուրը։
Բելինգհեմն ու Քաստրոն առաջին անգամ միասին նկատվել են հունվարի վերջին՝ Մադրիդում ճաշելու ընթացքում։ Ավելի վաղ Քաստրոն արդեն ներկա էր եղել «Ռեալի» խաղին՝ ֆուտբոլիստի ծնողների հետ միասին։
Посмотреть эту публикацию в Instagram