«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին, որտեղ աշխատում է 2024 թվականի հուլիսի 1-ից։
«Ինձ դուր է գալիս լինել այստեղ։ Այնպես որ, ես դրա հետ կապված որևէ ճնշում չեմ զգում: Ես հաճույք եմ ստանում այս ակումբում աշխատելուց, գոհ եմ թիմից և կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք։ Դուք կարող եք տեսնել նաև Լա Մասիայից, որ այստեղ մեծ ապագա կա»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
59-ամյա գերմանացու գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Լա լիգգայում կայացած 22 տուրից հետո կատալոնացիներն ունեն 45 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․