Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե որքան հաճախ է VAR-ի միջամտությունը եղել «սերուցքայինների» դեմ։
Ըստ աղբյուրի՝ Իսպանիայում VAR-ի ներդրումից հետո այն օգտագործվել է «Ռեալի» մասնակցությամբ խաղերում 109 անգամ։ Դրանցից 41-ը եղել են թիմի օգտին, իսկ 68-ը՝ դեմ։
Ակումբը ընդգծում է, որ իրենց համար VAR-ի որոշումների հավասարակշռությունը բացասական է՝ -27։ Մինչդեռ գլխավոր մրցակիցները՝ «Բարսելոնան» և «Ատլետիկո Մադրիդը», դրական ցուցանիշ ունեն՝ համապատասխանաբար +4 և +9։
«Ռեալում» վստահ են, որ VAR-ի որոշումները հաճախ անհավասարակշռված են, ինչը ազդում է թիմի ելույթների վրա։