Հինգշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, «Ինտերը» Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում պարտվել է «Ֆիորենտինային» (0:3):
«Ինտերը» 2019 թվականի մայիսի 19-ից հետո առաջին անգամ խոշոր հաշվով պարտություն է կրել։ Այդ ժամանակ «Նապոլին» Ա Սերիայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթել է միլանյան թիմին (4:1):
Հիշեցնենք, որ խաղը ի սկզբանե պետք է կայանար դեկտեմբերի 1-ին, սակայն 15-րդ րոպեին ընդհատվել է 0:0 հաշվով՝ «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեի գիտակցությունը կորցնելու պատճառով։ Խաղացողին, որի մոտ սրտի կանգ էր արձանագրվել, ավելի ուշ ենթամաշկային դեֆիբրիլյատոր են տվել: