«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Ռիվալդոն կիսվել է կատալոնացիների 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի վերաբերյալ իր կարծիքով։
«Լամինը խաղում է այնպես, ասես 25 տարեկան լինի։ Ես հիանում եմ նրա խաղամակարդակով։ Այս տղան իսկական գանձ է կատալոնացիների համար։ Շուտով նա կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդը»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացու տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։