Տեղեկություններ են ի հայտ եկել, թե ինչու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որպես առաջին դարպասապահ ընտրել Վոյցեխ Շչեսնիին։
Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ պատճառներից մեկն այն է, որ Ֆլիկը չէր վստահում Ինյակի Պենյայի սեյվերին։ Նշվում է, որ գերմանացի մասնագետի կրծիքով Պենյան վճռորոշ պահերին միավորներ չի բերել «Բարսելոնային», դա տեղի է ունեցել «Ռեալ Սոսյեդադի», «Լաս Պալմասի», «Բետիսի», «Լեգանեսի» և «Ատլետիկոյի» հետ խաղերում։
Հիշեցնենք, որ Շչեսնին «Բարսելոնայում» հանդես է գալիս անցած տարվա հոկտեմբերից։ 34-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը «կապտանռնագոիյնների» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։