ՀՖՖ Մրցումների բաժինը փոխել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հետաձգված «Նոա» — «Ալաշկերտ» հանդիպման վայրը:
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրի փոխարեն հանդիպումը կկայանա Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում սույն թվականի փետրվարի 19-ին՝ սկիզբը ժամը 16։00-ին:
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա» — «Ալաշկերտ» զույգի հաղթողը մրցելու է «Գանձասարի» հետ։