«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե ով է այս պահին թիմի հիմնական դարպասապահը։
«Այս պահին Շչեսնին մեր թիվ մեկ դարպասապահն է»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա լեհը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման, որոնցից երկուսում անառիկ է պահել սեփական դարպասը։