«Բարնլիի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Ռայան Ռեյնոլդսի ակումբում՝ «Ռեքսհեմում»։
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում դարձել է երկու գոլի հեղինակ։
Ջեյն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Վեսթ Բրոմվիչ» և «Սաութհեմփթոն» ակումբներում։
ԱՊԼ-ում նա անցկացրել է մոտ 250 հանդիպում, դարձել 46 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։