2025 թվականի ԱՄՆ-ում կանցկացվի աշխարհի ակումբային առաջնությունը, որին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն 32 ակումբներ ամբողջ աշխարհից։ Իսկ թե ինչ գնդակով են խաղալու թիմերը, արդեն հայտնի է։
Այսօր՝ հունվարի 31-ին Adidas-ը պաշտոնապես ներկայացրել է 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության գնդակը։
Գնդակը պատրաստված է ԱՄՆ-ի գույներով, որը կհյուրընկալի մրցաշարը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ամերիկյան 12 մարզադաշտերում։