«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ուշադրությունն է գրավել ակումբի երիտասարդական ակադեմիայի 16-ամյա դարպասապահ Իկեր Ռոդրիգեսը: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ֆլիկը մեծ ուշադրությամբ հետևում է Մ18 տարեկանների թիմում հանդես եկող երիտասարդ դարպասապահի զարգացմանը։
Նշվում է, որ դարպասապահն առաջիկա օրերին կմարզվի «կապտանռնագույնների» հիմնական կազմի հետ։ Իկեր Ռոդրիգեսը Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականում խաղալու փորձ ունի Մ17, Մ16 և Մ15 մակարդակներում:
Փետրվարի 22-ին ֆուտբոլիստը կնշի ծննդյան 17-ամյակը։ Լա Լիգայի շրջանակում կիրակի՝ փետրվարի 2-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ալավեսին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: