Այսօր կայացան Եվրոպա լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումները։ Բոլոր հանդիպումները մեկնարկել են միաժամանակ՝ ուղիղ կեսգիշերին։
«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթեց «Ստյաուային» 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Դիեգու Դալոն ու Կոբի Մայնուն։
«Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Էլֆսբորգին» 3-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Սքարլեթը, Աջային և Մուրը։
«Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Այնտրախտին», «Ռեալ Սոսյեդադը» նույն հաշվով հաղթեց ՊԱՕԿ-ին, Բիլբաոյի «Աթլետիկը»՝ 3-1 հաշվով «Վիկտորիային»։ «Լացիոն» 0-1 հաշվով զիջեց «Բրագային», իսկ «Հոֆենհայմը» 4-3 հաշվով հաղթեց «Անդերլեխտին»։
Հիշեցնենք, որ առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։
Ստորև՝ ԵԼ-ի մրցաշարային աղյուսակը․