ՖԻՖԱ-ն հրաժարվել է վերահսկել Սաուդյան Արաբիայում աշխատողների պայմանները, որոնք ներգրավված են 2034 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող մարզադաշտերի կառուցման մեջ: Այդպիսի խնդրանք ներկայացրել էր Աֆրիկայի 18 միլիոնից ավելի աշխատողներ միավորող արհմիություններից մեկը:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ այդպիսի մոնիտորինգի անհրաժեշտություն չի տեսնում. «Մենք արդեն պահանջում ենք, որ Սաուդյան Արաբիան համապատասխանի բոլոր ստանդարտներին և պատասխանատու լինի մարդու իրավունքների պահպանման հարցում՝ առաջնությանը կապված բոլոր գործողությունների շրջանակում»:
Նշենք, որ նախկինում, մասնավորապես Ռուսաստանում և Կատարում կայացած աշխարհի առաջնությունների ժամանակ, ՖԻՖԱ-ն ավելի կտրուկ էր մոտենում նմանատիպ հարցերին: