Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշում է կայացերել իր մարզչական կարիերայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Onda Cero-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալից» հեռանալուց հետո Անչելոտին մտադիր չէ ավարտել մարզչական կարիերան։
Իտալացի մասնագետը նախատեսում է որոշակի ժամանակ հանգստանալ, իսկ դրանից հետո կրկին վերադառնալ մարզչական աշխատանքին։ Սակայն նա այլևս չի աշխատի Իսպանիայում և մտադիր չէ մարզել Բրազիլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ 65-ամյա մասնագետը «արքայական» ակումբից կհեեռանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
























































