«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է ԱԱ-2026-ին իր հնարավոր մասնակցության մասին հարցին։
«Աշխարհի 2026թ. առաջնությո՞ւնը. տարին նոր է սկսվում, ես այն սկսում եմ մեծ ցանկությամբ ու ոգեշնչմամբ։ Հուսով եմ, որ ինձ լավ կզգամ և կկարողանամ լավ նախամրցաշրջանային անցկացնել՝ պաշտոնական հանդիպումներին լավագույն մարզավիճակում գտնվելու համար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TN-ն։
Այս մրցաշրջանում Մեսսին իր ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ձմեռը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։



























































