Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի արտագնա խաղում ՊՍԺ-ն 2-1 հաշվով հաղթել է «Լանսին»։
Տանտերերի հարձակվող Մբալա Նզոլան բացեց հաշիվը առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո հյուրերի հարձակվող Բրեդլի Բարկոլան սկզբում գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին, ապա ինքն էլ գրավեց դարպասը։ ՊՍԺ-ն (46 միավոր) առաջին տեղում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Լանսը» (27) 7-րդ տեղում է: