«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա հունիսին երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբում նպատակահարմար չեն գտնում մրցաշրջանի ընթացքում զբաղվել Ֆլիկի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։ «Բարսելոնան» բարձր է գնահատում 59-ամյա մասնագետի կատարած աշխատանքը։ Ակումբը ցանկանում է, որպեսզի Ֆլիկը սկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին արդեն երկարաձգված պայմանագրով:
Գերմանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց անցյալ ամառ: Հունվարի 12-ին նրա գլխավորությամբ «կապտանռնագույնները։ նվաճեցին Իսպանիայի Սուպերգավաթը։