Իտալացի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Միլան» հնարավոր տեղափոխության մասին։
Դի Կանիոն ասել է, որ այդքան էլ լավատես չի այս հարցում՝ հիշեցնելով, որ ֆուտբոլիստը մոտիվացիայի հետ կապված որոշ խնդիրներ ունի.
«Եթե խոսենք միայն նրա ելությի մասին, ապա ես նրան ութ գնահատական կտամ:
Նա կարևոր ֆուտբոլիստ է, բայց պետք է փոխի իր վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ, քանի որ թվում է՝ նրա համար ֆուտբոլը պարզապես հոբբի է»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում Pianetamilan-ը։
Ռեշֆորդը ներկայումս հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: