Ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի երկրորդ խաղակեսը։ Խաղի 57-րդ րոպեին «կապտանռնագույնների» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վտանգավոր սահընկումով կանխեց մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեի գրոհը, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից։
Փոխարինման մտած Ինյակի Պենյան չկարողացավ հեռացնել «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հարվածը․ գնդակը հայտնվեց դարպասում՝ 2:5:
Մինչ այդ Ռաֆինյան խփել էր «Բարսելոնայի» 5-րդ գոլը։