Իսպանիայի Սուպերգավաթի կեսաեզրափակիչի շրջանակում կայացավ «Աթլետիկ» — «Բարսելոնա» հանդիպումը։
Հանդիպումը կայացավ Սաուդյան Արաբիայում։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ «Բարսելոնայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Գավին ու Յամալը։ Խաղավերջում բասկյան թիմի կազմում աչքի ընկավ Ինակի Ուիլյամսը, սակայն գոլը չեղարկվեց։
Եզրափակիչում Հանսի Ֆլիկի թիմը կհանդիպի «Ռեալ»-«Մալյորկա» հանդիպման հաղթողի հետ․ հանդիպումը կկայանա հունվարի 9-ին։
Ուիլյամսի չեղարկված գոլը