Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Օլմոն և հարձակվող Պաու Վիկտորը, չնայած գրանցումը մերժելու նախնական որոշմանը, պաշտոնապես ժամանակավորապես գրանցվեցին Իսպանիայի առաջնությունում մրցաշրջանի երկրորդ հատվածի համար։
Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհուրդը (CSD) թույլատրել է կիսապաշտպանին և հարձակվողին ժամանակավորապես ընդգրկվել Լա լիգայի, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի հայտում՝ չնայած Լա Լիգայի և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մերժմանը, մինչ «Բարսելոնայի» բողոքը քննվում է դատարաններում։
Վերջնական որոշումը կկայացվի երեք ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատեցին «Բարսելոնային» մերժումը ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել Դանիել Օլմոյին և Պաու Վիկտորին։