«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատել է, որ թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկութայան կիսաեզրափակիչի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում։
«Լամինը մի քանի օր է, ինչ մարզվում է ընդհանուր խմբում։ Նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ առաջիկա խաղում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին՝ «Ատլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա» հանդիպումը կկայնա այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 23։00-ին։
«Աթլետիկի» նկատմամբ հաղթանակի դեպքում կատալոնացիները Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում կխաղան «Ռեալ» — «Մալյորկա» դիմակայության հաղթողի հետ։