«Բարսելոնան» դեռևս չի կարողացել գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածի համար։ Կատալոնացիները դեռ չեն հանձնվում՝ բողոք է ներկայացվել Մարզական բարձրագույն խորհուրդ։ Բայց ժամանակը արագ է ընթանում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանը փակվում է մի քանի շաբաթից:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ Օլմոն արդեն սկզբունքային պայմանավորվածություն ունի «Բավարիա» տեղափոխության վերաբերյալ։ Եթե «Բարսելոնան» մոտ ապագայում չկարողանա գրանցել ֆուտբոլիստին, նա կարիերան կշարունակի մյունխենյան գրանդում։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ 26-ամյա խաղացողին պատրաստ է կես տարվա պայմանագիր առաջարկել «Միլանը»։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։