Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Դոնել Մալենը բանավոր համաձայնություն է տվել «Աստոն Վիլա» տեղափոխվելու վերաբերյալ:
Այդ մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։ Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիները ցանկանում են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 30 միլիոն եվրո ստանալ, սակայն «Աստոն Վիլան» պատրաստ չէ վճարել այդ գումարը։
Հստակեցվում է, որ ակումբների միջև գործարքը դեռ այս պահին համաձայնեցված չէ։
Այս մրցաշրջանում Մալենը մասնակցել է 20 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։