«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 59-ամյա գերմանացի մասնագետը «Բարսելոնայի» ղեկավարությանը սպառնացել է հեռանալ ակումբից, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող չգնեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկը պահանջել է նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքել՝ հարձակման գծում խաղը ավելի բազմազան դարձնելու համար։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կայացած 19 տուրերից հետո «կապտանռնագույնները» վաստակած 38 միավորով 3-րդն են։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․