«Մալյորկայի» իսպանացի պաշտպան Պաբլո Մաֆեոն կատակել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ հնարավոր մենամարտի վերբերյալ։
«Չեմ կասկածում, որ կհաղթեի Վինիսիուսին։ Դա կարող էր պատմության մեջ ամենադիտված մենամարտը լինել: Ես նրան նոկաուտի կենթարկեի 10 վայրկյանում»,- ասել է Մաֆեոն YouTube-ի INDÓMITOS TV ալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հունվարի 9-ին Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի «Մալյորկայի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։