«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը կարող է տեղափոխվել Հունգարիայի առաջնություն՝ «Պուշկաշ ակադեմիա» ակումբ։ Այս մասին հայտնում է Armenie Football-ը։
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա խաղացողը բանակցություններ է վարում հունգարական ակումբի հետ։ Հարությունյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Նա իր նորամուտը ռուսական ակումբի հիմնական թիմում նշել է 2022/2023 մրցաշրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում Հարությունյանը բոլոր մրցաշարերում 7 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, սակայն չի կարողացել գոլ խփել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1 մլն եվրո։