Ուզբեկստանի հավաքականի և ֆրանսիական «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Հուսանովը կարող է հեռանալ ակումբից։
Սոցցանցերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Հուսանովի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թոփ ակումբներ: Աբդուկոդիրի հավակնորդներից մեկը «Մանչեսթեր Սիթին» է: Քաղաքայիները դիտարկում են ուզբեկ խաղացողի տրանսֆերի տարբերակն այս ձմռանը։
Այս մրցաշրջանում Հուսանովը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: