Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում աննախադեպ արդյունք է գրանցվել շախմատի պատմության մեջ։
Եզրափակիչի առաջին երկու պարտիայում հաղթել է Մագնուս Կարլսենը, հաջորդ երկուսում՝ Յան Նեպոմնյաշչին։ Լրացուցիչ երեք պարտիաները շախմատիստները ավարտել են ոչ-ոքի։
Դրանից հետո Կարլսենի առաջարկով որոշվել է չեմպիոնի կոչումը շնորհել երկու գրոսմայստերներին։
Նշենք, որ շախմատի պատմության մեջ երբևէ չէր եղել, որ որևէ մրցաշարի չեմպիոնական տիտղոս ունենա երկու տիրակալ։