«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի գործակալը՝ Էնդի Բարան մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղացողի գրանցման հետ կապված դժվարությունների ֆոնին կարևոր հայտարարություն արել։
«Դանին որոշել է մնալ «Բարսելոնայում», քանի որ ցանկանում է խաղալ այս ակումբի համար: Մենք այլ տարբերակներ չենք դիտարկում: Դանին ցանկանում է խաղալ միայն «Բարսելոնայում»»,- ասել է Բարան։
Եթե կատալոնական ակումբը չհասցնի առաջիկա երկու օրերի ընթացքում գրանցել Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, ապա ֆուտբոլիստն իրավունք կստանա միակողմանիորեն խզել պայմանագիրը և դառնալ ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դատարանը մերժել է ակումբի երկրորդ բողոքը՝ կապված Օլմոյի գրանցման հետ։